Բաժիններ՝

Տղամարդը մեղադրվում է մանրադրամի դիմաց 6 տարեկան աղջկա նկատմամբ սեռական գործողություններ կատարելու մեջ

Ընդհանուր իրավասության դատարանում քննվում է տղամարդու կողմից 6 տարեկան աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի քննությունը։

Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, որոշակի ժամանակահատվածում` քննությամբ չպարզված օրը, իրենց հարևանությամբ բնակվող, 14 տարին չլրացած, դեպքի պահին 6 տարեկան աղջկա անօգնական վիճակն օգտագործելով, նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ, այն է` համոզված լինելով, որ մանկահասակության պատճառով նա չի գիտակցում իր հանցավոր գործողությունների բնույթն և նշանակությունը, հետևապես՝ նաև դիմադրելու և պաշտպանվելու անհրաժեշտությունը, իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու նպատակով, մանրադրամ խոստանալով՝ շահագրգռել է և կանչել իրենց բակ, այնուհետև տարել իրենց տնամերձ հողամասի վերջնամասում գտնվող ծառերի տակ, իր կիսատաբատի անցքից հանել առնանդամը և համոզել վերջինիս, որ ձեռք տա առնանդամին, կատարի այլ գործողություններ։

Ըստ մեղադրանքի՝ քննությամբ չպարզված օրերին տղամարդը, մանրադրամ տալով, շահագրգռել է երեխային, համոզել կատարել նմանատիպ գործողություններ։ Քրեական գործը քննվում է մարզերից մեկի դատարանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս