Բաժիններ՝

ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի հետ ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը

ՌԴ կառավարությունը հավանություն է արժանացրել Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։

Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է pravo.gov.ru կայքում։
«Հավանության արժանացնել և տրամադրել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ վավերացնելու նպատակով ներկայացնել Ռուսաստանի Դաշնության Պետդումային Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 2015թ․դեկտեմբերի 23-ին»,- ասված է վճռում։

Հիշեցնենք, որ 2016թ․հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ վավերացվել էր Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:

Փաստաթղթին կողմ էին քվեարկել 102, դեմ` 8, ձեռնպահ` 0 պատգամավորներ: Դեմ քվեարկողներն էին՝ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Ուրիխանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս