Բաժիններ՝

Ադրբեջանի հրթիռային զորքերը զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանական haqqin.az պորտալը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, հայտնում է, որ այսօր հրթիռային ու հրետանային զորքերի զորամասերում անցկացվել են զորավարժություններ՝ մարտական հրաձգությամբ։

Հաղորդվում է, որ մարտերն ընթացել են դաշտային պայմաններում՝ «հաշվի առնելով այն ռազմական փորձը, որը ձեռք է բերվել ապրիլյան մարտերի ժամանակ»։

177819_src

Նշվում է, որ զորավարժությունների ժամանակ օգտագործվել են օպտիկական և ռադիոտեխնիկական հետախուզության միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատներ։

177816_src

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս