Բաժիններ՝

Կոնտեն մտադիր է հրաժարվել Իվանովիչի և Կեհիլի ծառայություններից

«Չելսիի» պաշտպաններ Բրանիսլավ Իվանովիչը և Գարի Կեհիլը կարող են հեռանալ ակումբից:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դժգոհ է մնացել Անգլիայի առաջնության «Արսենալի» հետ խաղում ֆուտբոլիստների ցուցադրած խաղից և պլանավորում է հրաժարվել նրանց ծառայություններից:

Մոտ ժամանակներս «Չելսիի» հիմնական կազմ կվերադառնան վնասվածքներից վերականգնված Ջոն Թերին և Կուրտ Զուման, բայց Կոնտեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, միևնույն է, պատրաստվում է ձեռք բերել 2 կենտրոնական և մեկ եզրային պաշտպաններ:

«Կապույտներն» արդեն սկսել են հետաքրքրվել երկու 23-ամյա ֆուտբոլիստներով՝ Մայքլ Քինով («Բերնլի») և Բեն Գիբսոնով («Միդլսբրո»):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս