Բաժիններ՝

Ֆրանսիան շվեյցարական բանկում հաշիվների 45 000 տերերի տվյալներ է պահանջել

Ֆրանսիայի իշխանությունները պահանջել են տվյալներ տրամադրել UBS շվեյցարական բանկում հաշիվների մոտավորապես 45 հազար ֆրանսիացի տերերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Պաղիզիեն» թերթը:

«Այդ ցուցակներում առկա ակտիվները գերազանցում են 11 մլրդ ֆրանսիական ֆրանկը, ինչը կարող է ֆրանսիական գանձարանի համար ենթադրյալ եկամտի մի քանի միլիարդ եվրոյի կորուստ ներկայացնել»,- թերթը մեջբերում է արել Ֆրանսիայի հարկային իշխանությունների նամակից, որը Շվեյցարիային է ուղարկվել տակավին մայիսին:

Ֆրանսիայի իշխանություններին հետաքրքրում են հաշիվների ինչպես ներկայիս, այնպես էլ նախկին տերերը, որոնք Ֆրանսիայում ապրել են 2006 եւ 2008 թվականների դրությամբ, նշում է հրատարակությունը:

Մինչ այժմ Ֆրանսիային արդեն հաջողվել է տվյալներ ստանալ գրեթե 5000 հաշիվների վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս