Բաժիններ՝

Պոգբան թանկարժեք նվերներով վերադարձել էր Թուրին

Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ժամանակ է գտել Թուրին այցելելու և նախկին խաղընկերներին տեսնելու համար:

Ըստ տեղեկությունների՝ Պոգբան այցելել է Թուրին իր իրերը վերցնելու համար: Նա հանդիպել է նաև նախկին խաղընկերների և մարզչական շտաբի աշխատակիցների հետ:

Մարզիչներին, ֆուտբոլիստներին և ղեկավար անձնակազմի անդամներին Պոգբան նվիրել է Rolex-ի թանկարժեք ժամացույցներ:

Հիշեցնենք, որ ամռանը Պոգբան 105 մլն եվրոյի դիմաց «Յուվենթուսից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս