Բաժիններ՝

Ապրելու համար 9 ամենաթանկ քաղաքները

Insider.pro կայքը գրում է, որ Economist Intelligence Unit ընկերությունը յուրաքանչյուր տարի երկու զեկույց է հրապարակում ապրելու համար ամենաթանկ և ամենաէժան երկրների մասին։ Առաջին զեկույցը կոչվում է՝ «Ապրելու արժեքը ողջ կյանքում». այս զեկույցը կազմելիս հաշվի են առնվում սննդի, վառելիքի վրա կատարվող ծախսերը, ինչպես նաև՝ աշխատավարձի չափը։

1. Սինգապուր։ Այս փոքր քաղաք-պետությունն աշխարհի ամենաթանկ քաղաքի կոչմանն արժանանում է արդեն երեք տարի շարունակ։ Չնայած դրան՝ Economist Intelligence Unit-ի զեկույցում նշվում է, որ Նյու Յորքի և Հոնկոնգի նկատմամբ նրա առավելությունը գրեթե զրոյացել է՝ մյուս երկրներում ապրելու պայմանների թանկացման արդյունքում։

b04d7b2b5__1600x0

2. Ցյուրիխ, Շվեյցարիա։ Զեկույցը Ցյուրիխի դիրքն այս ցանկում բացատրում է բնակիչների եկամուտների և ծախսերի բարձր մակարդակով։

11a1591a7__1600x0

3. Հոնկոնգ։ Վերջին տարվա ընթացքում Հոնկոնգը ռեյտինգում 7-ով բարձրացրել է իր դիրքը՝ բնակարանների բարձր արժեքի և առհասարակ ապրելու համար բարձր արժեքի պատճառով։

b04d7adf7__1600x0

4. Ժնև, Շվեյցարիա։ Economist Intelligence Unit-ի տվյալներով՝ Ժնևում ապրելը չափազանց թանկ է։ Մասնավորապես, այստեղ հանգիստն ու զվարճանքն ավելի թանկ արժեն, քան աշխարհի մյուս վայրերում։

b04d7a8c9__1600x0

5. Փարիզ, Ֆրանսիա։ Economist Intelligence Unit-ը հաղորդում է, որ եվրոյի թուլացումը հանգեցնում է նրան, որ Փարիզը եվրոյի գոտու միակ քաղաքն է, որն ընդգրկվել է այս ցանկի մեջ։ Նշվում է, որ չնայած թույլ արժույթին՝ Փարիզը մնում է աշխարհում ամենաթանկ քաղաքներից մեկը, և քիչ թե շատ խելամիտ գին այստեղ ունեն ալկոհոլն ու ծխախոտը։

b04d7ed91__1600x0

6. Լոնդոն, Մեծ Բրիտանիա։ Աշխատավարձի բարձրացման հետ մեկտեղ՝ Լոնդոնը ետ չի մնում նաև ինֆլյացիայի և բնակարանների գնի կտրուկ բարձրացման պատճառով։ Անշարժ գույքի միջին արժեքը կազմում է 500 հազար ֆունտ, իսկ միջին աշխատավարձը՝ 30 հազար ֆունտ։

b04d7a490__1600x0

7. Նյու Յորք, ԱՄՆ։ Այստեղ 1 կգ հացի գինը 8.28 դոլար է։ Սա երկու անգամ գերազանցում է հացի գնին՝ ցանկի առաջին հորիզոնականում գտնվող երկրում։

b04d7a35e__1600x0

8. Կոպենհագեն, Դանիա։ Աշխատավարձերի համեմատ՝ այստեղ ապրելը շատ թանկ է։

b04d7a05d__1600x0

9. Սեուլ, Հարավային Կորեա։ Ցանկում այս քաղաքը բարելավվել է իր դիրքերը՝ թանկ հագուստի և կոմունալ ծախսերի պատճառով։

b04d79f0f__1600x0

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս