Բաժիններ՝

Ժոզե Մոուրինիոն գոհ է «Լեսթեր»-­ի դեմ իր թիմի խաղից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»­ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 6-­րդ տուրի՝ «Լեսթեր Սիթի»­ի հետ խաղում իր թիմի հաղթանակը: Ժոզե Մոուրինիոն նշել է, որ գոհ է իր թիմի ցույց տված խաղից: «Մենք լավ խաղ ցուցադրեցինք և հաղթեցինք: «Լեսթեր»-­ին այս ոճով հաղթելը հեշտ չէր: Խաղացողները արագ և ինտենսիվ հանդիպում անցկացրեցին: Հաճելի է վերադառնալ տուն չեմպիոնին հաղթելուց հետո»,­ ասել է պորտուգալացի մասնագետը:

Նա հիշեցրել է, որ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»­-ը չի կարողացել հաղթել «Լեսթեր»­-ին` նշելով, որ այս մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ են հաղթանակ տոնում գործող չեմպիոնի նկատմամբ:

Նա խոսել է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-­ի ավագ Ուեյն Ռունիի մասին, ով «Լեսթեր Սիթի»-­ի հետ խաղում մնացել էր պահեստայինների նստարանին և փոխարինման դուրս եկել միայն վերջին րոպեներին: «Ռունին ինձ համար կարևոր խաղացող է: Նա կարևոր խաղացող է նաև ակումբի, այս երկրի համար: Ես նրան լիովին վստահում եմ»,­ եզրափակել է Մոուրինյոն: Անգլիայի Պրեմիեր լիգայի 6­րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»­-ը սեփական հարկի տակ 4­1 հաշվով հաղթանակ է տոնել գործող չեմպիոն «Լեսթեր Սիթի»-­ի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս