Սինգապուրը կրկին լավագույնն է ճանաչվել

Սինգապուրը երկրորդ տարին անընդմեջ լավագույն վայրն է ճանաչվում օտարերկրացիների ապրելու համար: Ճիշտ է, հարմարավետ կյանքի համար քաղաք-պետությունում անհրաժեշտ է վաստակել տարեկան միջին հաշվով 139 հազար դոլար:

YouGov միջազգային սոցիոլոգիական ինստիտուտի եւ HSBC բրիտանական բանկի համատեղ հետազոտության այս տվյալները հրապարկել է Strait Times թերթը։

Զեկույցում նշվում է, որ հարցման մասնակիցների մոտավորապես 84 տոկոսը հայտնել է, որ Սինգապուրում իրենց ավելի պաշտպանված են զգում, քան այլ երկրներում: Հարցվածների շուրջ 66 տոկոսը «գոհունակություն է հայտնել հանրապետությունում կյանքի որակից, իսկ 62 տոկոսն ասել է, որ Սինգապուրն առավել լավ վայրն է համարում կարիերայում մեծ հաջողության հասնելու համար»,-ասված է հետազոտության մեջ:

Միաժամանակ նշվում է, որ օտարերկրացիների համար միջին աշխատավարձը քաղաք-պետությունում պետք է կազմի տարեկան մոտավորապես 139 հազար դոլար: Դրա հետ մեկտեղ, էքսպատների մեծամասնությունը եւ նրանց ընտանիքների անդամներն այստեղ ապահովվում են բժշկական ապահովագրություններով, ինչպես նաեւ նրանց փոխհատուցումներ են վճարվում նախադպրոցական հաստատություններ եւ դպրոցներ հաճախելու համար:

Economist Intelligence Unit բրիտանական գիտահետազոտական կենտրոնի՝ վերջերս ներկայացրած զեկույցի համաձայն, ամենաթանկ մեգապոլիսներն են Սինգապուրը, Ցյուրիխը եւ Հոնկոնգը: Հաշվի են առել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են բնակարան վարձելու ծախսերի մակարդակը, կոմունալ վճարումների, բենզինի եւ հասարակական տրանսպորտի, հիմնական սննդամթերքների, ալկոհոլային խմիչքների, մասնավոր դպրոցներում ուսման արժեքը, ինչպես նաեւ զվարճալիքների համար ծախսերի ծավալը՝ ընդհանուր առմամբ 160 տեսակի ապրանքների եւ ծառայությունների համար՝ ամերիկյան դոլարով հետագա վերա հաշվարկով:

YouGov-ի եւ HSBC-ի այս տարվա վարկանիշում երկրորդ տեղն զբաղեցրել է Նոր Զելանդիան, նրան հաջորդում են Կանադան, Չեխիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Ավստրիան, Շվեդիան, Բահրեյնը եւ Գերմանիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս