Մոսկվան ոչ մեկին առավելություն չի տալու

«Հակամարտության ներկայիս իրավիճակի պայմաններում պետք է պատրաստ լինել վատագույն սցենարին, քանի որ այն կարգավորված չէ, իսկ կողմերը զինված են և պատրաստ օգտագործելու ողջ զինանոցը»,- այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է է ռուս ընդդիմադիր գործիչ, հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը։

Ըստ նրա՝ կա նման վտանգ։ «Հենց այդ պատճառով են միջնորդները փորձում պահել բանակցությունների, նախագահական հանդիպումների հաճախականությունը, որպեսզի հակամարտող կողմերի շփումների թելը չկտրվի։ Բայց, ինչպես ասացի, հակամարտությունը շատ բարդ է, շատ են հավելյալ գործոնները, որոնք բարձրացնում են դրա բռնկման ռիսկերը։ Ինչպես տեսանք ապրիլ ամսին, երբ ոչ մեկը չէր սպասում, այն բռնկվեց, երբեք չենք կարող բացառել այդ  վտանգը։ Բայց ես նաև նշեցի, որ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական հարթություններում Մոսկվան որևէ կողմի առավելություն թույլ չի տալու։ Ուստի այս պահին միակ ելքը բանակցություններում Մոսկվայի ազդեցությունը թուլացնելն է»,- համոզմունք է  հայտնել ռուս ընդդիմադիր գործիչը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս