Բաժիններ՝

5 հավելված, որ պետք է հենց հիմա ջնջել Android-ից

Lifehacker.ru կայքը ներկայացրել է 5 հավելված, որ պետք է հենց հիմա ջնջել Android-ից։

1. Facebook և սոցիալական մյուս ցանցեր։ Facebook-ն այսօր ամենատարածված սոցիալական ցանցն է, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ համապատասխան բջջային հավելվածը ներբեռնել են մեծ թվով օգտատերեր։ Բջջային հավելվածը ձեզ հնարավորություն է տալիս ծանուցումներ ստանալ, լուսանկարներ ու տեսանյութեր ներբեռնել և միշտ կապի մեջ մնալ ընկերների հետ։

Փոխարենը՝ հավելվածն օգտագործում է մեծ քանակով ռեսուրսներ և զգալիորեն նվազեցնում հեռախոսի մարտկոցի աշխատանքի ժամանակը։ Որպես այլընտրանք՝ կարող եք օգտագործել Facebook-ի բջջային տարբերակը բրաուզերներից որևէ մեկով։ Այս դեպքում չեք ստանա նյարդայնացնող ծանուցումներ, իսկ մարտկոցն ավելի երկար կաշխատի։

2. The Weather Channel և եղանակի հետ կապված նմանատիպ հավելվածներ։

Կարդացեք նաև

1453585598_1

Այսպիսի ծրագրերն անընդհատ ինտերնետ հասանելիություն են ստանում և ազդում մարտկոցի լիցքաթափման վրա։ Եթե եղանակի տեսությանն եք ցանկանում ծանոթանալ, ապա դիմեք Google-ին. այն ներկայացնում է եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա համար։

3. AntiVirus FREE  և նմանատիպ մյուս հավելվածները։

1453585702_2

Android համակարգով աշխատող հեռախոսներում հակավիրուսային ծրագրերի մասին վեճերը հաճախ շատ թեժ են լինում։ Ըստ փորձագետների մի մասի՝ եթե կասկածելի աղբյուրներից հավելվածներ չեք ներբեռնում, ապա նման ծրագրեր ձեզ անհրաժեշտ չեն։ Google ընկերությունն ուշադրությամբ հետևում է իր խանութի պարունակությանը և արագորեն ջնջում պոտենցիալ վտանգ պարունակող ընկերությունները։ Եթե կասկածներ ունեք՝ սմարթֆոնի վիճակի հետ կապված, ներբեռնեք հակավիրուսային ծրագիր, ստուգեք հեռախոսը, ապա ջնջեք հավելվածը։

4. Clean Master և նմանատիպ մյուս հավելվածները։ Այսպիսի հավելվածների մեծ մասը կամ ոչինչ չի անում, կամ միայն վնաս է հասցնում ձեր սմարթֆոնին։

1453585711_3

5. Հիմնական բրաուզեր։

1-93-640x558

Որպես կանոն՝ սրանք պարունակում են հղումներ գովազդատուների կայքերին և ձեզ համար անպետք այլ բովանդակության։ Բացի այդ, դրանք կարող են տարածել ձեր ինֆորմացիան։ Այդ առումով ամենավստահելին և արագը Google Chrome-ն է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս