Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Հալեպի արեւելյան հատվածի ուղղությամբ հասցված հարվածը

ԱՄՆ պետդեպարտամենտը չի մեկնաբանի Հալեպի արեւելյան հատվածի ուղղությամբ հասցված հարվածը: Այս մասին տեղեկացնում է Риа Новости­-ն:

«Մենք չենք մեկնաբանի Սիրիայում իրականացվող բռնության մասին ամեն հաղորդագրություն»,­- հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Հալեպի արեւելյան հատվածում ինտենսիվ ռմբակոծման հետեւանքով 70 զոհված անձանց մասին: Դեռեւս հստակեցված չէ, թե ով է հասցրել հարվածը:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին դադարեցնել ռազմական ավիատեխնիկայի կիրառումը այնքան ժամանակ, որքան հնարավոր է, որպեսզի բոլորը տեսնեն, որ կողմերն ունեն լուրջ մտադրություններ հակամարտության կարգավորման վերաբերյալ»,­ասել է ներկայացուցիչը:

Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել էր Հալեպի արեւելյան հատվածում ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունների սկսելու մասին: Հալեպի արեւելյան հատվածը գտնվում է ծայրահեղական խմբավորումների վերահսկողության տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս