Բաժիններ՝

Մխիթարյանը կմասնակցի «Լեսթերի» դեմ խաղին

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ հանդիպման համար: Հիշեցնենք, որ «Կարմիր սատանաները» մրցելու են Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերի» հետ:

Այն մասին, որ Մխիթարյանը պատրաստ է խաղին, հայտնել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն: Նախախաղային ասուլիսում Մոուրինիոն նշեց, որ Հենրիխ Մխիթարյանը ամբողջությամբ պատրաստ է խաղին: Վնասվածքից ապաքինվել է նաև թիմի պաշտպան Լյուկ Շոուն:

Հանդիպումը, սակայն, բաց է թողնելու Անտոնի Մարսիալը:

Հավելենք նաև, որ մի շարք անգլիական պարբերականներ Մխիթարյանին ընգրկել են մանչեսթերյան ակումբի հավանական մեկնարկային կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լեսթեր» հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ սեպտեմբերի 24-ին, Երևանի ժամանակով 15:30-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս