Բաժիններ՝

2018թ. «Ինտերը» կհրավիրի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին

Հենց այդ ժամանակ լրանում է արգենտինացու պայմանագրի ժամկետը:

Ավելի վաղ «հնդկացիների» գլխավոր մարզիչը համաձայնության էր եկել ակումբի հետ՝ պայմանագրի ժամկետի նվազեցման վերաբերյալ. 2019-20թթ. փոխարեն՝ այժմ պայմանագրի ժամկետը լրանալու է 2018թ.: Ինչպես հաղորդում է Goal.com-ը, «Ատլետիկոյի» հետ պայմանագրի լրանալուց հետո Սիմեոնեն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Ինտերը». իտալացիները ցանկանում են, որպեսզի Դիեգո Սիմեոնեն վերադառնա «Ջուզեպե Մեացա», այժմ՝ որպես մարզիչ:

Այժմ ակումբը գլխավորում է Ֆրանկ դե Բուրը, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2019թ.: Համաձայնագրում կա կետ, որը հնարավորություն է տալիս ժամանակից շուտ հրաժարվել հոլանդացի մարզչի ծառայություններից՝ որպես փոխհատուցում վճարելով 1.5 մլն եվրո:

Սիմեոնեն գլխավորում է մադրիդյան ակումբը 2011թ. դեկտեմբերից: Ակումբի հետ նա հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Գավաթը և Սուպերգավաթը, Եվրոպայի լիգան և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:

1997-99թթ. Դիեգոն հանդես է եկել «Ինտերի» կազմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս