«Ադրբեջանի 2017թ. պետբյուջեում նավթի բազային գինը պետք է հաշվարկվի 40 դոլար մակարդակում». Էներգետիկայի նախարար

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը հայտարարել է, որ հաջորդ տարվա պետբյուջեն անհրաժեշտ է ձևավորել 1 բարել նավթի դիմաց 40 դոլար սակագնով։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։

Նատիգ Ալիևի խոսքով՝ ներկայիս պայմաններում այդ թիվը ամենաօպտիմալն է և առավել իրատեսականը։

«Նավթ արտահանող մի շարք երկրներ, այդ թվում՝ մեր հարևանները, պետբյուջեում նավթի բազային գինը սահմանել են 1 բարելի դիմաց 40 դոլար մակարդակում»,- հայտարարել է Նատիգ Ալիևը։

Տեսանյութեր

Լրահոս