Բաժիններ՝

Հռոմի պապը հոկտեմբերի 2-ին կմեկնի Ադրբեջան

Հոկտեմբերի 2-ին տեղի կունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցն Ադրբեջան։ Հռոմի պապը Բաքու կժամանի Թբիլիսիից, որտեղ կմեկնի սեպտեմբերի 30-ին, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։

Ծրագրի համաձայն՝ Հռոմի պապը Բաքվի Սուրբ Մարիամի Անարատ հղության տաճարում պատարագ կմատուցի։

Այնուհետ տեղի կունենա Հռոմի պապի հանդիպումը Ադրբեջանի նախագահի, մուսուլման, ուղղափառ և հրեական համայնքների ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ Հռոմի պապը հայտարարել էր, որ ընդունել է այդ երկրներ հրավերը վաղնջական քրիստոնեական արմատների պատճառով, որ առկա են այդ հողերում, ինչպես նաև խաղաղության ուղիների խթանման նպատակով։
Նշենք, որ Հռոմի պապը Վրաստանում կմնա 2 օր, Ադրբեջանում՝ 1 օրից էլ պակաս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս