Բաժիններ՝

ՀՀ տնտեսության որ ոլորտներում են տղամարդիկ ավելի բարձր վարձատրվում (ինֆոգրաֆիկա)

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում կանանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 135492 դրամ, իսկ տղամարդկանցը՝ 203657 դրամ (50%-ով ավելի շատ)։ Սա վերաբերում է տնտեսության բոլոր ճյուղերին։

Իսկ տնտեսական գործունության ո՞ր ոլորտներում են տղամարդիկ ավելի շատ վարձատրվում։ Միանգամից ասենք՝ բոլոր ոլորտներում։

Այո, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տնտեսական գործունության բոլոր 19 տեսակների գծով տղամարդիկ ավելի բարձր են վարձատրվում, քան կանայք։ Պարզապես, որոշ ոլորտներում այդ տարբերությունը հսկայական է, մյուսներում՝ ոչ այնքան։ Հրապարակման վերջում ներկայացված միջին ամսական աշխատավարձի մանրամասն աղյուսակը՝ ըստ սեռի և ըստ գործունեության տեսակների։

Սակայն մինչ այդ մենք ավելի հետաքրքիր բան ենք առաջարկում։ Մենք հաշվել ենք, թե ըստ առանձին ոլորտների տղամարդկանց աշխատավարձը քանի՞ տոկոսով է գերազանցում կանանց աշխատավարձը և ներկայացրել նվազման կարգով։ Այսինքն, պայմանականորեն ասած, կազմել ենք խտրականության վարկանիշ։ Ահա այն։

ashxatavardz-kin-txamard

Ինչպես տեսնում եք, տղամարդկանց և կանանց աշխատավարձերի ամենախորը անհավասարությունը ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում է։ Կանանց աշխատավարձն այստեղ 294.7 հազար դրամ է, տղամարդկանց աշխատավարձը՝ 514.6 հազար դրամ (74.6%-ով բարձր)։

Կանանց և տղամարդկանց աշխատավարձի չափը համեմատաբար հավասարակշռված է գյուղատնտեսության, անտային տնտեսության և ձկնորսության ոլորտում. տղամարդիկ 5.4%-ով են ավելի վարձատրվում։

Ստորև ներկայացնում ենք նաև միջին աշխատավարձի մանրամասն աղյուսակը՝ ըստ ոլորտների և սեռի։

Միակ լուսավոր կետը գեղեցիկ սեռի աշխատողների համար թերևս այն է, որ նրանց աշխատավարձն ավելի արագ է աճում (8.9%), քան տղամարդկանցը (7.9%)։

ashxatavardz-kin-txamard-manramasn

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս