Բաժիններ՝

Զաքիր Հասանովը հրամայել է ամրապնդել ապրիլին գրավված դիրքերի պաշտպանությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է ամրապնդել այն տարածքների պաշտպանությունը, որոնք ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղում գրավել է ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:

«Երեքշաբթի Պաշտպանության նախարարությունում կայացել է կոլեգիալ նիստ` նվիրված ԶՈՒ մարտական պատրաստականության արդյունքների քննարկմանը:

Պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ` ամրապնդելու առաջնագիծը այն տարածքներում, որոնք գրավվել են այս տարվա ապրիլի սկզբին, զորամասերին ապահովել ռազմամթերքով ու զրահատեխնիկայով, բարձրացնել անձնակազմի մարտունակությունը, բարելավել նյութական-հոգեբանական պատրաստությունն ու կարգապահությունը, ինչպես նաև ավելի բարելավել սոցիալ-կենցաղային պայմանները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս