Բաժիններ՝

Վիճակագրական սենսացիա. Կենտրոնի բնակարանների գները 3 տարվա մեջ առաջին անգամ աճեցին

Սենսացիա բառը վերնագրում դիտում ապահովելու համար չէ։ Այդ բառն այս դեպքում օգտագործման լիարժեք իրավունք ունի, որովհետև անշարժ գույքի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության մեջ իսկական բեկում է տեղի ունեցել։ Փոքր, բայց ամեն դեպքում, բեկում։

Մենք բազմիցս գրել ենք, որ անշարժ գույքի գներին (հատկապես մայրաքաղաքի բազաբնակարան շենքերի բնակարաններին) վերաբերող վիճակագրությունը վերջին 3 տարիներին կարծես տրամաբանությունից դուրս լինի։

Մինչև 2013 թվականի ապրիլ ամիսը բնակարանների գները որոշակի տրամաբանություն ունեին՝ գները փոփոխվում էին, բարձրանում և իջնում։ 2013 թվականի ապրիլից սկսած բնակարանների գները չէին փոխվում։ Անգամ 1 դրամով։

Օրինակ, Կենտրոնում գտնվող բնակարանի 1 քմ-ի միջին գինը մինչև 2016 թվականի ապրիլը տատանվել է։ Ապրիլին միջին գինը դարձել է 428 հազար դրամ և պահպանվել նույն մակարդակի վրա մինչև 2016 թվականի մայիսը։

Կարդացեք նաև

Գների վրա չի ազդել ոչ մի բան՝ ոչ բնակչության թվի փոփոխությունը, ոչ եկամուտների փոփոխությունը, ոչ արտերկրից ստացվող դրամական փոխանցումների կրճատումը, ոչ 2014 թվականի դեկտեմբերին գների փլուզումը։

Ահա այս գծապատկերն ամեն ինչ ասում է՝ ուղիղ գծի միջոցով։

real-estate-price

 

Մյուս վարչական շրջաններում գները չնչին չափով փոխվել են, սակայն եթե Երևանի գները միջինացնենք, ապա պատկերը չի փոխվի՝ կմնա նույն հորիզոնական ուղիղ գիծը։

Հունիսի տվյալները նախորդ զեկույցում չկային։

Եվ ահա այսօր ԱՎԾ-ն հրապարակել է անշարժ-գույքի վիճակագրությունը՝ 2016 թվականի հունվար-հուլիսի համար։
Ինչպես տեսնում եք, Կենտրոնի բազմաբնակարան շենքի 1քմ-ի միջին գինը 250 դրամով աճել է՝ դառնալով 428250 դրամ։ Առաջին անգամ՝ 3 տարվա մեջ։

Տնտեսական կյանքում ի՞նչ է փոխվել հունիսին, որ ազդել է 3 տարի շարունակ քարացած ցուցանիշի վրա, դժվար է ասել։ Ավելի հավանական է, որ փոխվել է վիճակագիրների մոտեցումը. երևի քարացած պատկերը իրենց նույնպես սկսել է դուր չգալ։

real-estate-price1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս