Բաժիններ՝

Եկամուտների բևեռացումը չի թուլանում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` 2015թ. նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ՀՀ բնակչության անվանական դրամական եկամուտների աճի միտում: Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական անվանական դրամական եկամուտներն աճել են 5.7%-ով: Այդ թվում՝ դրամական եկամուտների աճ է հիմնականում վարձու աշխատանքից՝ 14.1% և կենսաթոշակներից ու նպաստներից` 11.7%:

Սակայն նույն ԱՎԾ զեկույցի հեղինակները նշում են, որ դրամական եկամուտների աճին զուգընթաց գրեթե չի մեղմացել բևեռացումը (հարուստների և աղքատների եկամուտների տարբերությունը):

Այսպես, 2015թ. ամենաշատ ապահովված 10% բնակչության (համար 10 դեցիլային խումբ) դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով 16.4 անգամ գերազանցել են ամենաքիչ ապահովված 10% բնակչության (համար 1 դեցիլային խումբ) դրամական եկամուտներին (2014թ.` 16.7 անգամ):

Income-by-groups

Այս առումով կարևոր ցուցանիշներից է Ջինի գործակիցը, որն իրենից ներկայացնում է բնակչության սպառման, եկամուտների և դրանց բաշխվածության անհավասարության գնահատման ցուցանիշը:

ԱՎԾ-ն դեռ չի հրապարակել 2015 թվականի Ջինի գործակիցը, սակայն վերը նշվածից կարելի է ենթադրել, որ 2014 թվականի համեմատ այն լուրջ փոփոխություն չի ունենա։

Իսկ 2014թ. Ջինի գործակիցն ըստ եկամուտների կազմել է 0.373, իսկ ըստ սպառման` 0.277: Որքան փոքր է թիվը, այնքան քիչ է բևեռացվածությունը։

Վերը նշված թվերը նշանակում են, որ Հայաստանում բնակչության անհավասարությունն ավելի խորն է ըստ եկամուտների ցուցանիշի`սպառման ցուցանիշի համեմատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս