Սերգեյ Միրոնովն ընտանիքի միակ կերակրողն է. Յուլիա Միրոնովա

ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերված Սերգեյ Միրոնովն ընտանիքի միակ կերակրողն է։ Այս մասին այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նրա կինը՝ Յուլիա Միրոնովան։

Նրա խոսքով՝ իրենք երկու անչափահաս դուստր ունեն՝ 3 և 8 տարեկան։ Ըստ նրա՝ ամուսինը ևս շփոթմունքի մեջ է, սա նրա համար էլ է շոկ, քանի որ Ռուսաստանում ազատ տեղաշարժվել է, ապրել է ՌԴ-ում, ՌԴ քաղաքացի է, շենգեն վիզա ունի։ Միրոնովայի խոսքով՝ Ռուասաստանի Ինտերպոլի կողմից ծանուցում չի եղել հետախուզման մասին։

Տեսանյութեր

Լրահոս