Բաժիններ՝

ՌԴ-ից Թուրքիա առաջին վարձաչվերթային թռիչքները կմեկնեն սեպտեմբերի 4-5-ին

Ռուսաստանցի զբոսաշրջիկներով առաջին վարձաչվերթային թռիչքները Թուրքիա կմեկնեն սեպտեմբերի 4-5-ին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի զբոսաշրջային գործարկուների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:

«Առաջին վարձաչվերթը կթռչի սեպտեմբերի 4-5-ը»,- ասել է նա:

Ավելի վաղ մի շարք զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, որ Ռուսաստանից Թուրքիա առաջին վարձաչվերթային թռիչքները կկատարվեն սեպտեմբերի 2-ին «Ինտուրիստ» զբոսաշրջային գործարկուի սպասարկյալների համար: Մինչդեռ «Ինտուրիստի» ուղեւորությունների ընտրության կառավարիչը ՏԱՍՍ-ին իրազեկել է, որ կայքում առաջարկվող ուղեւորությունները Թուրքիա՝ սեպտեմբերի 2-ին թռիչքի ամսաթվով, ներառում են կանոնավոր, այլ ոչ թե վարձաչվերթային թռիչքները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս