Բաժիններ՝

Անկարան վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին

Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ջոկատները (YPG) կդառնան Թուրքիայի զինված ուժերի գործողությունների թիրախը Սիրիայի հյուսիսում, եթե չգնան Եփրատ գետից արևելք, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah թերթը:

Նա հայտարարել է, թե Սիրիայի Ջարաբլուս քաղաքի ռազմական գործողության հիմնական նպատակն ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպությունն է:

«ԴԱԻՇ-ին օդային հարձակումների օգնությամբ հաղթելն անհնար է, մենք դա կարող ենք անել ցամաքային գործողությունների օգնությամբ: Թուրքիայի ձեռնարկած գործողությանը մասնակցում են նաև տեղացիները: Այդ տարածքներ պետք է վերադառնան նրանք, ովքեր այդտեղ միշտ ապրել են, սակայն սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի նպատակն այդպիսին չէ` նրանք ստիպում են տեղացիներին լքել իրենց տները, զբաղվում են էթնիկ զտումներով:

Այդ պատճառով, ինչպես ավելի վաղ հայտարարել էին ԱՄՆ-ն ու անձամբ սիրիացի քրդերը, նրանք պետք է անցնեն Եփրատից արևելք, հակառակ դեպքում կդառնան օպերացիայի թիրախը»,- հայտարարել է Չավուշօղլուն Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ քրդերը հայտարարել էին, թե Թուրքիայի հրետանին և ռազմաօդային ուժերը կրակի տակ են վերցրել Ջարաբլուսի հարևանությամբ գտնվող երկու բնակավայր, զոհերի թիվը հասել է 30-ի:

Անկարան, իր հերթին, հերքել է այդ տեղեկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս