ՀՀ բնապահպանության նախարարությունը պետբյուջե է մուտքագրել 693 000 դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից օգոստոսի 22-26-ն իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.78 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել 640 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Հողերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 80 հազար դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 60 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից`

Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 150 հազար դրամ ընդհանուր գումարով, որից`

Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխելու համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում:

Արարատի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 150 հազար դրամի, որից՝

Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 14 որոշում՝ 1.400 հազար դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 576 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամի վարչական տուգանքի 2 որոշում:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 10 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 1000.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել է 504 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վերահսկողական աշխատանքների իրականացման ընթացքում արձանագրված ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 36 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 36 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Հաշվարկվել է 4000 դրամ գումարի 1 վնասի արձանագրություն շրջակա միջավայրին հասցված վնասի համար, որից`

Վայոց ձորի տարածքային բաժնի և Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետ համատեղ ստուգայցի արդյունքում հայտնաբերվել է մեկ ապօրինի ձկնորսության դեպք: Հաշվարկվել է 4000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 693 000 դրամ:

Տեսանյութեր

Լրահոս