Բաժիններ՝

Իտալիայի առաջնությունում տեղի են ունեցել 2-րդ տուրի հանդիպումները

Իտալիայի առաջնության 2-րդ տուրում տեղի ունեցան 2 կենտրոնական հանդիպումներ:

Առաջնության չեմպիոն Թուրինի «Յուվենթուս»-ն հյուրընկալվելիս դժվարին պայքարում կարողացել է առավելության հասնել հռոմեական «Լացիո»-ի նկատմամբ: Միակ և հաղթանակ գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Սամի Հեդիրան: Գոլը արձանագրվել է 66-րդ րոպեին: «Յուվե»-ն 2-րդ հաղթանակն է տարել Իտալիայի մեկնարկած առաջնությունում:

Տուրի մյուս կենտրոնական հանդիպումը տեղի է ունեցել Նեապոլում: «Նապոլի»-ն ուժերն է չափել «Միլան»-ի հետ: Առանց Գոնսալո Իգուաինի «Նապոլի»-ն աստիճանաբար սկսում է միավորներ հավաքել: Թիմի հարձակման գծում հիանալի է հանդես գալիս Լեհաստանի հավաքականի երիտասարդ հարձակվող Արկադիուշ Միլիկը: Առաջին խաղակեսում նա իր անվան դիմաց դուբլ է գրանցել: 2-րդ կեսում «Միլան»-ին հաջողվել է հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն նեապոլցիներն իրենց մեջ ուժ են գտել և ևս 2 անգամ Ջանլուիջի Դոնարումային ստիպել են գնդակ հանել սեփական դարպասից: Հանդիպումն ավարտվել է 4-2 հաշվով՝ հօգուտ «Նապոլի»-ի:

Տուրի մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Ինտեր»-«Պալերմո»՝ 1-1
«Կրոտոնե»-«Ջենովա»՝ 1-3
«Սամպդորիա»-«Ատալանտա»՝ 2-1
«Ուդինեզե»-«Էմպոլի»՝ 2-0
«Կալյարի»-«Ռոմա»՝ 2-2
«Ֆիորենտինա»-«Կիևո»՝ 2-0
«Սասուելո»-«Պեսկարա»՝ 2-1
«Տորինո»-«Բոլոնիա»՝ 5-1:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս