Բաժիններ՝

Չեխիայի նախագահը կոչ է անում ԵՄ-ին փակել սահմանները ներգաղթյալների առաջ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը վստահ է, որ Եվրամիություն ներգաղթյալների հոսքը հնարավոր է կասեցնել միայն անօրինական ներգաղթյալների առաջ ԵՄ սահմանները փակելով, հայտնում է TASS-ը:

Իր դիրքորոշումը Զեմանը հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
«Միգրացիոն ճգնաժամի հետ կապված իրավիճակի վրա ամենից շատ մենք կազդենք, եթե փակենք եվրոպական սահմանը»,- ընդգծել է Զեմանը:

Չեխիայի նախագահը նաև հանդես է ելել ԵՄ միասնական բանակի շուտափույթ ստեղծման օգտին, որը կապահովի ԵՄ-ի արտաքին սահմանների պահպանությունն ու կպայքարի միջազգային ահաբեկչության դեմ:

Նա հիշեցրել է, որ ներկայում գլխավոր վտանգը ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումն է:
«ԴԱԻՇ-ից եկող սպառնալիքի դեմ մենք պետք է պայքարենք միանգամից և հիմա»,- ընդգծել է Զեմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս