Բաժիններ՝

Մամեդյարովն այսօր կմեկնի Վրաստան

Այսօր պաշտոնական այցով Վրաստան կմեկնի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ինչպես հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից, Մամեդյարովը կհանդիպի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի և արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ:

Այցի ընթացքում քննարկվելու են Վրաստանի և Ադրբեջանի համագործակցության հարցեր երկկողմ և բազմակողմ ձևաչափով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս