Բաժիններ՝

Բրյուսելում պայթյուն է որոտացել

Պայթուցիկ սարք է գործի դրվել Բրյուսելի քրեաբանության ինստիտուտից ոչ հեռու: Նախնական տեղեկություններով` զոհեր և տուժածներ չկան, հայտնում է BBC-ն:

Ինչպես հայտնում են բելգիական ԶԼՄ-ները, գիշերը տեղի ժամանակով մոտավորապես ժ. 2:30-ի սահմաններում ավտոմեքենան հատել է ինստիտուտի արգելապատնեշը, ինչից հետո հարձակվողները լաբորատորիայի մոտ ռումբ են պայթեցրել:

Հաղորդվում է, որ պայթյունի պահին ինստիտուտի շենքում ոչ ոք չի եղել:

Բելգիայում շարունակում է գործել ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակը, որը սահմանվել էր Բելգիայի մայրաքաղաքի մետրոյում և օդանավակայանում հարձակումներից հետո, ինչի հետևանքով սպանվել էր ավելի քան 30 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս