Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանն ու Մարկուս Ռեշֆորդը փոխեցին ամբողջ խաղը. Manchester Evening News

Manchester Evening News-ը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Ըստ հեղինակավոր պարբերականի՝ Մխիթարյանը և Ռեշֆորդը պետք է ունենան իրենց տեղը թիմի մեկնարկային կազմում:

Կայքը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չէր գտնում տարբերակ հաջողության հասնելու համար մինչև այն պահը, երբ խաղադաշտ դուրս եկան Հենրիխ Մխիթարյանն ու Մարկուս Ռեշֆորդը: Մխիթարյանի ակտիվությունն ու Ռեշֆորդի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու կարողությունը օգնեցին թիմին:

Պարբերականի լրագրողների կարծիքով՝ այս երկու ֆուտբոլիստները փոխեցին ամբողջ խաղը: Նրանք պետք է շարունակեն նման ֆուտբոլ ցուցադրել, քանի որ Անտոնի Մարսիալն ու Խուան Մատան դեռևս չեն ապահովել իրենց տեղը թիմի հիմնական կազմում:

Կայքը գրում է, որ հավաքականների հանդիպումներից հետո շատ բան կփոխվի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս