Բաժիններ՝

WhatsApp-ը կկիսվի Ձեր անձնական տվյալներով Facebook-ում. Ինչպե՞ս կանխել դա

Facebook-ին պատկանող WhatsApp մեսինջերը կհրապարակի օգտատերերի անձնական տվյալները նաև Facebook-ի հաշվում: Այս մասին օրերս հայտնել են մեսինջերի ստեղծագործական թիմի ներկայացուցիչները:

WhatsApp-ը իր բլոգի միջոցով օգտատերերին տեղեկացրել է, որ օգտատերերի տվյալները, մասնավորապես հեռախոսահամարը, կփոխանցվի Facebook-ի հաշվին, եթե թարմացումից հետո օգտատերը նշի, որ համաձայն է փոփոխությունների պայմաններին:

Անձնական տվյալների արտահոսքը կանխելու համար պետք է պարզապես նշել, որ համաձայն չեք փոփոխված տարբերակի կանոնների հետ: Մեսինջերի ամբողջական փաթեթից օգտվելու համար կարող եք կանխել հեռախոսահամարի արտահոսքը մեկ այլ եղանակով ևս: Պետք է պարզապես մեսինջերի կարգավորումներում նշել, որ պետք չէ ինֆորմացիան փոխանցել կապակցված հաշիվներին:

Հայտնի մեսինջերի օգտատերերը սոցցանցերում արտահայտել են փոփոխությունների հետ կապված իրենց դժգոհությունները: Նրանք վերհիշել են մեսինջերի հիմնադիր Յան Կումի այն խոսքերը, ըստ որոնց՝ սոցցանցը երբեք չի հրապարակի օգտատերերի անձնական տվյալները: Այս հայտարարությունը Կումն արել էր 2014 թվականին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս