Բաժիններ՝

Արդյունավետ դիմակներ

Աչքերի շուրջ գտնվող մաշկն առավել շատ խնամքի կարիք ունի, քանի որ այս հատվածն ամենանուրբն է, իսկ մաշկը՝ ամենաթափանցիկը, այդ պատճառով էլ, այս հատվածում մաշկն ավելի շուտ է կորցնում իր էլաստիկությունը: Աչքերի շուրջ մաշկը խնամելու համար պետք է նախ՝ կարգավորել սննդակարգը, ապա՝ մաշկը ճիշտ խնամել: Բավական արդյունավետ են բնական դիմակները:

Ձեզ ենք ներկայացնում բնական դիմակներ, որոնք կօգնեն ազատվել աչքերի մոտ առաջացած պարկերից:

Իսպանական դիմակ

Մեկ բաժակ լոբու հատիկները թրջեք ջրի մեջ, թողեք մնա մի քանի ժամ, ապա եփեք փոքր քանակությամբ ջրով այնքան, քանի դեռ լոբու հատիկները չեն փափկել: Խաշած լոբին անցկացրեք քամիչի միջով, խառնեք կես կիտրոնի հյութով և մեկ ճաշի գդալ բուսական յուղով: Տաք խառնուրդը քսեք դեմքին և թողեք մնա 15-20 րոպե: Դիմակը լվացեք նախ՝ տաք ջրով, ապա՝ սառը: Այս դիմակն ունի սնուցող և հարթեցնող հատկանիշներ:

Մեղրով դիմակ

Ժողովրդական բժշկությունը մեղրին մեծ նշանակություն է տալիս: Մեղրով դիմակները հրաշալի արդյունք են տալիս: 2 գդալ մեղրը խառնեք 2 գդալ գարու ալյուրով և մեկ ձվի սպիտակուցով: Խառնուրդը քսեք դեմքին և թողեք մնա 20-30 րոպե, ապա լվացեք նախ՝ տաք ջրով, ապա՝ սառը:

Կտավատի սերմերից դիմակ՝ կնճիռների դեմ

Ձմռանը աչքերի շուրջ մաշկը հատուկ խնամքի և սնուցման կարիք ունի: Երկու գդալ կտավատի սերմերի վրա 2 բաժակ ջուր լցրեք, եփեք այնքան, մինչև սերմերը խաշվեն: Խառնուրդը տաք վիճակում դրեք թանզիֆի (марля) երկու շերտերի արանքում և դրեք դեմքին, թողեք մնա 20 րոպե: Դեմքը լվացեք նախ՝ տաք ջրով, ապա՝ սառը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս