Բաժիններ՝

ՌԴ տնտեսության անկումը հուլիսին արագացել է

Ռուսաստանի տնտեսական անկումը 2016 թվականի հուլիսին արագացել է, չնայած որ նախորդ երեք ամիսներին այն դանդաղել էր։ Ինչպես տեղեկացնում է RBC.ru-ն, այս մասին նշվում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության վերջին մոնիթորինգում։

«2016 թվականի հուլիսի ՀՆԱ-ն 0.7%-ով քիչ է եղել նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից։ Մայիսին անկումը 0.6% էր, հունիսին՝ 0.5%», — նշվում է փաստաթղթում։

Հունիս ամսվա համեմատ ՀՆԱ-ն նվազել է 0.1%-ով, իսկ հունիսը մայիսի նկատմամբ մնացել էր անփոփոխ։

Ընդհանուր առմամբ՝ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում, երկրի ՀՆԱ-ն 0.9%-ով կրճատվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունն այս փոփոխությունները պայմանավորում է մշակող արդյունաբերության և մեծածախ առևտրի ոլորտներում գրանցված անկմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս