Բաժիններ՝

Դրամապանակի գողը հայտնաբերվեց

Ղազախստանի Հանրապետության մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 27 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և փաստաթղթեր:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մարաշի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արտուշ Մ.-ին, ով խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս