Բաժիններ՝

Ռոնդա Ռոուզիի վերադարձը կդառնա ամենաեկամտաբեր իրադարձությունը UFC-ի պատմության մեջ

Նույնիսկ Քոնոր Մակգրեգորը և Նեյթ Դիասը ծխում են մի կողմ քաշված:

«Արդյոք կարո՞ղ է Ռոնդա Ռոուզիի վերադարձը ֆինանսական տեսակետից ստվեր գցել Մակգրեգորի և Դիասի մենամարտի վրա: Այո: Կարծում եմ՝ նրա վերադարձը կդառնա ամենաեկամտաբեր իրադարձությունը մեր պատմության մեջ:

Ռոնդան մի քանի փոքր վիրահատությունների է ենթարկվել: Կարծում եմ՝ երբ ամեն ինչ անցնի, նա դուրս կգա ռինգ»,- UFC-ի նախագահ Դեյնա Ուայթի խոսքերն է մեջբերում FOX Sports-ը:

2011թ. մարտից մինչև 2015թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում Ռոուզին հաղթել է MMA-ում անցկացրած բոլոր 12 մենամարտերը:

2015թ. նոյեմբերին Ռոնդան կրեց առաջին պարտությունը Հոլլի Հոլմից և վնասվածքների պատճառով այլևս ռինգ դուրս չեկավ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս