«Գողականներն» ու հեղինակությունները «հաց բերող» Արթուր Սարգսյանին բնակարան են նվիրել Երևանի կենտրոնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանին բանտում շատ լավ են ընդունել և շատ լավ են վերաբերվում, այսպես կոչված, գողական աշխարհի ներկայացուցիչները։ Ու հիմա նա լավ պատիվ ունի կալանավորների շրջանում։ Մեր տեղեկություններով՝ նրա հետ նստած «գողականները» կամ հեղինակություններն Արթուր Սարգսյանին նաև բնակարան են նվիրել Երևանի կենտրոնում։

Խոսքը երեքսենյականոց բնակարանի մասին է, ուր այցելել ու այդ առիթով նրան շնորհավորել են ընկերները։ Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Արթուր Սարգսյանի եղբորից՝ Արսեն Սարգսյանից։ «Չգիտեմ, տեղյակ չեմ դրանից»,- եղավ պատասխանը։ Բայց, որքանով տեղյակ ենք, նրա ընկերները, մտերիմներն անգամ շնորհավորել են այդ բնակարանը։ «Այդ դեպքում իր ընկերներից հարցրեք»,- ասաց Արսեն Սարգսյանը։ Իսկ կապ ունե՞ք եղբոր հետ, ի՞նչ վիճակում է նա։ «Կապ չունեմ իր հետ, բողոք-դիմումը մերժել են, որ կալանքից հանեն, այնպես որ, սպասողական վիճակում ենք։ Իսկ հանդիպումը կատեգորիկ արգելված է»,– տեղեկացրեց նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս