Բաժիններ՝

«Թևանիկ» ֆիլմն ընդգրկվել է Գլենդեյլի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը մասնակցում է Գլենդեյլի միջազգային կինոփառատոնին: «Թևանիկ»-ն առաջադրված է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:

Կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը, որի շրջանակներում «Թևանիկ» ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 4-ին:

«Թևանիկ» ֆիլմն արտադրվել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի կողմից (2014 թ.) Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ համագործակցությամբ: Ֆիլմի պրոդյուսերներն են Մասիս Բաղդասարյանը, Գևորգ Գևորգյանը և Կեստուտիս Դրազդաուսկասը: Ստեղծման օրվանից ֆիլմը մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս