Նոր համազգային հարցման տվյալներով՝ Քլինթոնը Թրամփին գերազանցում է 7 տոկոսով

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, նոր համազգային հարցման արդյունքների համաձայն, ժողովրդականության ցուցանիշով իր հանրապետական մրցակցին՝ Դոնալդ Թրամփին, գերազանցում է յոթ տոկոսային կետով:

ԱՄՆ-ի Քվինիփեքի համալսարանի վերջին տվյալների համաձայն՝ Քլինթոնի օգտին մտադիր է քվեարկել պոտենցիալ ընտրողների 45 տոկոսը, Թրամփի օգտին՝ 38 տոկոսը:

Բացի այդ, հարցման մասնակիցների 10 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Լիբերտարիանական կուսակցությունից թեկնածու Գերի Ջոնսոնին, դրա հետ մեկտեղ Կանաչների կուսակցությունից թեկնածու Ջիլ Սթայնը վայելում Է ընտրողների ընդամենը 4 տոկոսի աջակցությունը:

Քվինիփեքի համալսարանի հարցումն անցկացվել է օգոստոսի 18-ից մինչեւ 24-ը՝ բջջային եւ ստացիոնար հեռախոսներով: Այն կարող է ունենալ 2,5 տոկոսային կետի անճշտություն: Հարցմանը մասնակցել են գրեթե 1,5 հազար ընտրողներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս