Շարմազանովը չի բացառում ընտրական օրենսգրքում նոր փոփոխությունները

Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվում ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով այն հարցին, թե խոսակցություններ կան, որ իշխանությունները պատրաստվում են հրաժարվել ընտրությունների ընթացքում գրանցման գործընթացը մատնահետքերով իրականացնելու գաղափարից: «Եթե կան որոշակի խնդիրներ, ապա դրանք տեխնիկական են և իշխանությունների հետ կապ չունեն: Մենք Ազգային ժողովում իրականացրել ենք փոփոխություններ, և ես կարծում եմ, որ աշնանային նստաշրջանի ընթացքում ևս մեկ անգամ կլինեն որոշակի փոփոխություններ»,- ասա Շարմազանովը:

Նա հավելեց, որ նոր փոփոխություններ կարող են լինել, եթե իշխող կուսակցությունը կարողանա համաձայնության գալ այլ քաղաքական ուժերի հետ: «Ես չեմ բացառում, որ ընտրական օրենասգրքի հետ կապված մենք ունենանք որոշակի առաջարկներ»,­ ասաց նա:

Անդրադառնալով ստորագրված ընտրական ցուցակների հրապարակման վերաբերյալ հարցին՝ Շարմազանովն ընդգծեց, որ դրա հետ կապված իր կարծիքն արտահայտել է, և այդ կարծիքը չի փոխվել:

Տեսանյութեր

Լրահոս