Բաժիններ՝

Ռոնալդուն պատասխանել է Պիկեին

Լրագրողները բաց չեն թողել առիթը Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին հարցնելու կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հեգնական արտահայտությունների մասին:

Ռոնալդուն նշել է, որ իրեն այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչ է ասել Պիկեն:

«Պիկեին կարող եմ ասել, որ մուտք գործի Twitter և տեսնի մրցանակով իմ գեղեցիկ լուսանկարը»,- ասել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ Պիկեն ավելի վաղ մեկնաբանել էր Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը՝ ակնարկելով, որ նախորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» հաղթեց Չեմպիոնների լիգան շատ թույլ մրցակիցների շնորհիվ:

Պիկեն նշել է, որ ցանկանում է շատ հեշտ խումբ, 1/8 եզրափակչում Իտալիայի երրորդ ակումբը, քառորդ եզրափակչում՝ Գերմանիայի 8-րդ թիմը, կիսաեզրափակչում՝ Անգլիայի չորրորդ ակումբը։ Պիկեն շեշտել է, որ բոլոր պատասխան հանդիպումները պետք է լինեն տանը:

Պիկեյի ասած դիրքերում կարելի է հեշտությամբ տեղադրել մադրիդյան ակումբի՝ նախորդ մրցաշրջանում բաժին հասած մրցակիցներին: Փլեյ-օֆֆում սերուցքայինները խաղացին «Ռոմայի», «Վոլֆսբուրգի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս