Բաժիններ՝

Հոնկոնգում ձերբակալված ցանցահենն ավստրիական ընկերությունից հափշտակել է 50 միլիոն դոլար

Հոնկոնգի իշխանությունների կողմից ձերբակալված Չինաստանի քաղաքացին կապ է ունեցել ինքնաթիռային պահեստամասեր արտադրող ավստրիական «Ֆասս» ընկերության վրա կիբերհարձակման հետ. նա ընկերությանը հասցրել է 47 միլիոն դոլարից ավելի կորուստ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-­ն:

Հուլիսի սկզբին Հոնկոնգում ընկերության 32-­ամյա սեփականատիրոջը ձերբակալել էին փողերի լվացման կասկածանքով: Ինչպես ավելի ուշ հայտնի էր դարձել, 2016 թվականի հունվարին նա կոտրել էր «Ֆասս» ընկերության ղեկավարության էլեկտրոնային փոստը և ընկերության աշխատակիցներին ուղարկել նամակներ՝ խնդրելով փոխանցել ֆինանսական միջոցները մեկ այլ ընկերության հաշվի վրա:

Վերը նշված կորցրած գումարի ավելի քանի 11 միլիոն դոլարը հաջողվել է հայտնաբերել աշխարհի մի քանի բանկերում:

Մայիսին «Ֆասս» ընկերությունը, որի հաճախորդներից էին «Բոինգ»-­ը և «Էյերբաս»-­ը , միջադեպի պատճառով աշխատանքից հեռացրել է գլխավոր տնօրեն Վալտեր Ստեֆանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս