Բաժիններ՝

Երևանի Զ.Անդրանիկի փողոցում այրվում է տնակ

Օգոստոսի 26-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Զ.Անդրանիկի փողոցում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.59-ին, մարվել՝ 17.42-ին:

Պարզվել է, որ Է.Ավագյան փողոցի թիվ 1/54 հասցեում մասամբ այրվել է չշահագործվող վագոն-տնակի ներքին հարդարման երեսպատումը (մոտ 10 քմ), մոտակայքում՝ խոտածածկույթ (մոտ 1 հա) և աղբ (մոտ 3 խմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս