Բաժիններ՝

Ֆրանսիայի Պետխորհուրդը անօրինական ճանաչեց բուրկինի կրելու արգելքը

Ֆրանսիայի Պետխորհուրդը անօրինական է ճանաչել Նիսից ոչ հեռու վտնվող Վիլնյով-Լյուբե բնակավայրում մուսուլմանական լողազգեստ՝ բուրկինի կրելու արգելքի սահմանումը: Այդ մասին հայտնել է BFMTV տեղեկատվական հեռուստաալիքը: Բուրկինին մուսուլմանական լողազգեստ է, որը ծածկում է ամբողջ մարմինը: Ֆրանսիայի հարավ-արեւելքում առնվազն 15 քաղաքների իշխանություններ արգելել են լողափերին բուրկինի կրելը:

Քաղաքական գործիչներից շատերը դեմ են արտահայտվել այդ արգելքին:

Ֆրանսիայի Պետխորհուրդը բարձրագույն վարչական ատյան է, որը կարող է որոշում ընդունել օրենսդրական ակտերի գործողությունը չեղարկելու մասին, եթե դրանք չեն համապատասխանում իրավական նորմերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս