Բաժիններ՝

Գորիսում նոր արագաչափ կգործարկվի

Գորիսի Անկախության փողոցում օգոստոսի 31­-ից կգործի նոր արագաչափ։ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ նշված է. «Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2016 թվականի օգոստոսի 31-­ից գործարկվելու է Գորիս քաղաքի Անկախության փողոցում (Ա. Բակունցի անվան դպրոցի հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս