Բաժիններ՝

Իտալիայում երկրաշարժից մահացածների թիվը հասել 278­-ի

Իտալիայում կործանիչ երկրաշարժի հետևանքով ըստ վերջին տվյալների մահացածների թիվը հասել է 278­-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»­-ն:

Ավելի վաղ, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոսությունից տեղեկացրել էին, որ նախնական տեղեկություններով Իտալիայում երկրաշարժի հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել:

Հռոմում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին երկրաշարժից տուժած տարածքներում հայտարարել է արտակարգ դրություն:

Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են 5000 փրկարարներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս