Auto.ru-ում վաճառքի է հանվել Մեդվեդևի կողմից օլիմպիականներին նվիրված BMW X6-ը

Մեքենաների վաճառքի Auto.ru պորտալում հայտնվել է հայտարարություն այն BMW-ներից մեկի վաճառքի վերաբերյալ, որոնք Ռիոյի օլիմպիական խաղերի հաղթողներին ու մրցանակակիրներին նվիրել էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Ինչպես գրում է RBC.ru-ն, Auto.ru-ից հաստատել են, որ և՛ հայտարությունը, և՛ դրանում պատկերված մեքենան իրական են։

Վաճառքի է հանվել, մասնավորապես, ոսկե մեդալակիրներին նվիրված BMW X6 մեքենաներից մեկը։ Նյութը հրապարակելու պահին պորտալում նշվում էր, որ մեքենան արդեն վաճառվել է։

Ավելին, հայտարարության հեղինակը նշել է, որ մեքենան նվիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Օլիմպիական ոսկե մեդալի համար։

Auto.ru պորտալի մամուլի քարտուղար Եկատերինա Կարնաուխովան RBC.ru-ի հետ զրույցում ասել է, որ իրենք չեն ստուգել՝ արդյո՞ք մեքենան իրոք պատկանում է օլիմպիական չեմպիոններից մեկին։ Նա պարզաբանել է, որ որ ցանկացած օգտատեր կարող է մեքենայի վաճառքի հայտարարություն տեղադրել իրենց կայքում և հետո հեռացնել այն՝ նշելով պատճառը։

Տեսանյութեր

Լրահոս