Ռուսաստանը և Բելառուսը գազի գները փոխադրում են ռուբլու՝ իջեցնելով գնանշումները. «Կոմերսանտ»

ՌԴ-ն եւ Բելառուսը նախնական կարգով համաձայնեցրել են ռուսական գազի գնագոյացման նոր սխեման՝ պրոֆիլային նախարարների մակարդակով կայացած մի շարք հանդիպումներից հետո: Այս մասին գրել է «Կոմերսանտ» թերթը:

«Գնի դոլարային բանաձեւի փոխարեն կկիրառվի ամբողջովին ռուբլայինը՝ Ռուսաստանում գազի միջին գնի հիման վրա՝ բարձրացվող գործակցով: Դրա արդյունքում 2017 թվականին Մինսկի համար գազը կէժանանա մոտավորապես 30 տոկոսով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց մինչեւ 6 000 ռուբլի: Այնուհետեւ գազի արժեքը ՌԴ-ում եւ Բելառուսում կշարունակի մոտենալ եւ հավասարվել մինչեւ 2025 թվականը, երբ պետք է սկսի գործել երկու երկրների էլեկտրաԷներգիայի միասնական շուկան»,- գրել է թերթը:

Ավելի վաղ Բելառուսի Էներգետիկայի նախարար Վլադիմիր Պոտուպչիկը հայտարարել է, որ Բելառուսը ՌԴ-ից հանրապետությանը մատակարարվող գազի արդարացի գինը համարում է 1000 խորանարդ մետրի դիմաց 73 դոլարը: Նա ընդգծել է, որ բելառուսական կողմը «խոսում է ոչ թե (գազի) զեղչի, այլ շուկայական հավասարաեկամտային գների մասին»:

Ավելի վաղ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը նշել է, որ Բելառուսի համար ռուսական գազի մատակարարումների ընթացիկ գինը կազմում է 1000 խորանարդ մետրի դիմաց 132 դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս