Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

Թուրքիան Ադրբեջանում դեսպան է նշանակել ԱԳՆ-ի աշխատակից Էրքան Օզորալին: Այս մասին հայտնում է թուրքական պաշտոնական Resmi Gazete թերթը:

Էրքան Օզորալը փոխարինելու է Ադրբեջանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպան Ալփեր Ջոշգունին, որը պաշտոն է ստացել Թուրքիայի ԱԳՆ կենտրոնական ապարատում:

Տեսանյութեր

Լրահոս