Բաժիններ՝

Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի ազդեցիկ դեմքերի տասնյակում

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտապան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Metro.co.uk կայքի կազմած Պրեմիեր լիգայի ազդեցիկ դեմքերի տասնյակում, ովքեր ունակ են իրենց անունը գրել պատմության մեջ: Լավագույն տասնյակի մեջ 10-րդ տեղում հենց Մխ իթարյանն է:

«10-րդ տեղում գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը: Հաշվի առնելով, թե ինչպես սկսվեց մրցաշրջանը, մեզնից քչերը կարող էին կանխատեսել, որ Մխիթարյանը, ով 27 մլն ֆունտ արժեցավ «Յունայթեդ»-ի համար, կարող է Խուան Մատայի պատճառով թիմի մեկնարկային կազմում հայտնվելու հետ խնդիրներ ունենալ:

Սակայն, հենց այդպիսի իրավիճակում հայտնվեց հայ ֆուտբոլիստը: Երբ «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղի վերջին 15 րոպեներին գնդակը հայտնվում էր «Բորուսսիա»-ի նախկին ֆուտբոլիստի մոտ, հետաքրքիր և գրավիչ ինչ-որ բան էր լինում:

Լիովին հնարավոր է այդ հանգամանքն օգնի նրան «Հալլ Սիթի»-ի դեմ կայանալիք խաղում տեղ ապահովվել «Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում: Սակայն, բացի ֆուտբոլային արժանիքներից, Հենրիխը մեր տասնյակում ընդգրկվել է նաև այն երգի համար, որը նրան են նվիրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները»,- գրել է կայքը:

Կարդացեք նաև

Անգլիայի առաջնության առաջին երկու տուրերում «Բորնմութ»-ի (3:1) և «Սաութհեմփթոն»-ի (2:0) դեմ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 75-րդ րոպեին:

Երրորդ տուրի «Հալ Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին` Երևանի ժամանակով 20:30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս