Բաժիններ՝

Կենտրոնական բանկի ակտիվները նվազել են մոտ 50 մլրդ դրամով

ՀՀ Կենտրոնական բանկի ակտիվները 2016 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում նվազել են 49.37 մլրդ դրամով և հունիսի 30-ի դրությամբ կազմել 1 տրլն 303.2 մլրդ դրամ (մարտի վերջի դրությամբ՝ 1 տրլն 352.6 մլրդ դրամ)։ Այս մասին նշվում է 2016 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ ԿԲ ֆինանսական վիճակի մասին հաշվետվության մեջ։

Այդ թվում, արտարժույթով ակտիվները նվազել են մոտ 35 մլրդ 961 մլն դրամով և կազմել 833.07 մլրդ դրամ, իսկ տեղական արժույթով ակտիվները՝ նվազել են 13.4 մլրդ դրամով և կազմել 470.18 մլրդ դրամ։

Ակտիվների նվազումը գրանցվել է հիմնականում բանկերում և այլ ֆինանսական հաստատություններում տեղաբաշխված միջոցների նվազման հետևանքով։ Դրանց ծավալը երկրորդ եռամսյակի ընթացքում կրճատվել է 29 մլրդ դրամով՝ հասնելով 366.5 մլրդի։

Ընդհանուր պարտավորությունները երկրորդ եռամսյակի ընթացքում նվազել են 44.7 մլրդ դրամով և կազմել 1 տրլն 310 մլրդ դրամ։

ԿԲ սեփական կապիտալը 2016 թվականի հունիսի վերջի դրությամբ – 6,7 մլրդ դրամ է, որը ձևավորվել է 166.1 մլրդ դրամ կուտակված վնասի հաշվին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս