Իտալիայում երկրաշարժից տնտեսական վնասը գերազանցել է 1 մլրդ դոլարը

KAC-ի փորձագետները հաշվարկել են, որ օգոստոսի 24-ին Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժից տնտեսական վնասը, ըստ նախնական տվյալների, արդեն գերազանցել է 1 մլրդ դոլարը, ապահովագրականը՝ 500 մլն դոլարը: Ամփոփիչ ցուցանիշները, ամենայն հավանականությամբ, ավելի բարձր կլինեն:

Ինչպես գրում է Bloomberg գործակալությունը, վերաապահովագրական ճյուղի վնասները կարող են ավելի մեծ լինել, քան 2009 թվականին Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, երբ Generali-ն կորցրեց 100 մլն եվրո, Axa-ն՝ 41 մլն եվրո, Hannover Re-ն՝ 11,2 մլն եվրո, Munich Re-ն՝ 23 մլն եվրո:

Դրա հետ մեկտեղ կենտրոնական Իտալիայում ունեցվածքի ապահովագրման ծառայությունների փոքր բաժինը կարող է նվազեցնել ապահովագրորդների կորուստները:

Generali-ի տվյալներով՝ այս տարածաշրջանում ապահովագրված Է տնային տնտեսությունների միայն 20 տոկոսը:Իտալիայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել լույս օգոստոսի 24-ի գիշերը: Առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով՝ 05:36-ին), դրան հաջորդել է եւս մեկը՝ ավելի փոքր ուժգնությամբ: Էպիկենտրոնը գտնվում էր Հռոմից 113 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը, ըստ տարբեր տվյալների, 4-ից մինչեւ 10 կիլոմետր խորության վրա էր: Ըստ վերջին տվյալների, Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի:

Ստորգետնյա ցնցումների հետեւանքով առավել մեծ ավերածություններ են եղել Ամատրիչե, Ակումոլի եւ Պեսկարա դել Տրոնտո բնակավայրերում: Դրանց մերձակայքում իշխանությունները վրանային ավաններ են ծավալել անօթեւան մնացածների համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս